Կայսրության փլուզումը. Պատմական անդրադարձներ

Հարգելի այցելու,

Ներկայացնում ենք ռուս փաստավավերագրող ռեժիսոր Վլադիմիր Չերնիշովի “Կայսրության անկումը” ֆիլմաշարի 4-րդ կինոնկարը, որը ենթավերնագրված է “Առաջին արյունը” և պատմում է Հարավային Կովկասում սկիզբ առած անջատողական շարժման ու հակամարտությունների մասին: Ֆիլմում մեծ տեղ է հատկացված նաև սումգաիթյան եղեռնագործությանն ու Արցախյան պատերազմին:

Թեև Ֆիլմի հեղինակների մոտեցումներն ու վերաբերմունքը մեր խնդիրներին միշտ չէ, որ համընկնում են մեր տեսակետներին ու իրականությանը, այնուհանդերձ այն հետաքրքիր է մեր ոչ հեռու անցյալի` ընդամենը 20 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի և բախտորոշ իրադարձությունների վերագնահատման առումով: Ֆիլմին իր մասնակցությունն է բերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Խորհրդային կայսրության փլուզման ու Ղարաբաղյան շարժման մասին  օդում մինչ օրս կախված մի շարք անպատասխան հարցեր այդ մասնակցությամբ  կոնկրետ ու որոշակի պատասխաններ են ստանում:

Ստորև կարող եք դիտել ֆիլմը առցանց: НТВ հեռուստաալիքի կայքը կարող եք գտնել այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *