Լոս Անջելեսի Քաղաքային Խորհուրդը բարձր է գնահատել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործունեությունը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը պարգեւատրել է «Ոսկրածուծի դոնորների հայկականռեեստր» բարեգործական հիմնադրամը մարդասիրական եւ կյանք փրկող իր գործունեության 15 ամյակի առթիվ: Պարգեւը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանին եւ հիմնադրամի մյուս ներկայացուցիչներին հանձնեց քաղաքապետարանի խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը։

«ՈԴՀՌ բարեգործական հիմնադրամը ահռելի աշխատանք է կատարել կյանքին սպառնացող հիվանդություններով տառապող հայ հիվանդների փրկության եւ բուժման համար: Ինձ համար մեծ պատիվ է պարգեւատրել նման կազմակերպությանը 15 ամյակի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել բոլոր կամավոր դոնորներին, որոնք մեծ հույս են ամբողջ աշխարհի հիվանդների համար», – ասաց նա։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Լոս Անջելեսի Քաղաքային Խորհուրդի նախագահը, ՈԴՀՌ բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ տիկին Բելլա Քոչարյանը, գործադիր տնօրեն պարոն Սեւակ Ավագյանը եւ հիմնադրամի խորհրդի այլ անդամներ:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը վստահեցնում է, որ կյանքին սպառնացող արյան հիվանդություն ունեցող հիվանդն այսուհետ կունենա ապաքինվելու շատ ավելի մեծ հնարավորություն: Մեր հիմնադրամը առաջարկում է բոլորին դառնալ դոնոր եւ մասնակցել այս մարդասիրական գործին», – ասաց Իր դոկտոր Ջորդանը։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» հիմնադրվել է 1999 թվականին: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում:

Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է մոտ 26.000 դոնոր: Ռեեստր դիմած 2985 հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *