Բելլա Քոչարյանը «Բարեկամների խորհրդի» 10-ամյակին

Նոյեմբերի 23-ին, Երախտագիտության տոնին ընդառաջ, կայացավ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառումը` նվիրված ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհրդի» 10-ամյակին:

Միջոցառման նպատակն էր շնորհակալություն հայտնել կենտրոնի գործունեությանը շարունակաբար աջակցող բարեկամներին, ինչպես նաև ստեղծել համապատասխան համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և հասարակական հատվածի միջև՝ ուղղված երեխաների սոցիալական պաշտպանությանը:

Միջոցառումը մեկնարկեց կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով և հյուրերի հետ հատուկ ֆոտոսեսիայով: «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի մասին պատմող տեսանյութեր, ելույթներով հանդես եկան կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամները, շահառուները, աջակիցներն ու ընկերները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *