Շնորհավորական ուղերձ «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակի առթիվ

Հարգելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ։
Մեկնարկի օրվանից ի վեր Հիմնադրամր հավատարիմ է մնացել իր հիմնական աոաքելությանր մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հատվածների ջանքերը համազգային խնդիրների ու նպատակների շուրջ: Քառորդ դարի ընթացքում հիմնադրամի կողմից հանգանակված միջոցներով կատարված աշխատանքները անգնահատելի ներդրում են եղել հայրենիքի շենացման գործում։ Յուրաքանչյուր հայ, ով անցած տարիներին որևէ հանգանակություն է կատարել
«Հայաստան» հիմնադրամին, կարող է վստահությամբ ասել, որ իր նշանակալի լուման ունի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման մեջ։

Ճակատագրի բերումով 10 տարի պատիվ եմ ունեցել ղեկավարելու հիմնադրամը։ Հետադարձ հայացք նետելով ամփոփելով և արդյունքները, գնահատում եմ այդ տարիները որպես հիմնադրամի դինամիկ զարգացման և կայացման շրջան։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելության ապագան ուղղակիորեն կախված է մեզանից համայն հայությունից իբրև հավաքական ուժ, և յուրաքանչյուր հայից իբրև անհատ։ Մենք պետք է բարձր պահենք հիմնադրամի հեղինակությունը անկախ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական պատեհություն¬ներից, ձգտենք բոլոր ծրագրերի նպատակային իրագործմանը և դրանց ծավալների ընդլայնմանը։
25-ամյա հոբելյանի առթիվ մաղթում եմ բոլորիդ հաջողություն և եռանդուն աշխատանք ի փառս հայ ժողովրդի։

Ռոբերտ Քոչարյան
ՀՀ պաշտոնաթող նախագահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *