Լավագույնը երեխաներին

Մանուկների համաշխարհային օրվա առիթով, հունիսի 3-ին հոբելյանական` հինգերորդ անգամ Հայ Օգնության Ֆոնդը հայ մշակույթի գործիչների մասնակցությամբ իրականացրեց ավանդական դարձած բարեգործական տոնավաճառ-ակցիան, որի ընթացքում տարբեր ապրանքների վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է սոցիալապես անապահով, ծնողազուրկ կամ ծնողական խնամքից զրկված երեխաներին:

Ինչպես անցած հինգ տարիներին, այնպես էլ այս տարի, ակցիային իր գործուն մասնակցությունն էր բերել ՀՕՖ-ի բարեկամների խորհրդի նախագահ տիկին Բելլա Քոչարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *