Հերթական սուտը

Մենք դիմել ենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ճշտելու համար, թե որքանով է իրականությանը համապատասխանում 1in.am կայքի նոյեմբերի 1-ի “Սեդրակ Քոչարյանին մերժել են” վերտառությամբ հրապարակումը, ըստ որի Սեդրակ Քոչարյանը, իբր հանդիսանալով “Այգեձոր” շինարարական ըկերության սեփականատեր, մասնակցել է Ուռուցքաբանական ախտորոշիչ նոր կենտրոնի շինարարարական աշխատանքների մրցույթին և պարտվել: Ստացանք հետևյալ պատասխանը, որի համար շնորհակալություն ենք հայտնում և հրապարակում առանց փոփոխության:

Հրապարակմանը ծանոթ եմ: Ամբողջ հոդվածի առումով ասել չեմ կարող /թեմային չեմ տիրապետում/, բայց Սեդրակ Քոչարյանի մասով այն որևէ աղերս չունի իրականության հետ: Հերթական սուտն է, ուրիշ ոչինչ:

Վիկտոր Սողոմոնյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *