Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դեկտեմբերի 26-ին հանդիսություն էր կազմակերպել մարզաշխարհի ներկայացուցիչների համար:
Հանդիսությունը կայացավ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրում:
ՀԱՕԿ-ը մեծարեց մարզական լրագրողների ֆեդերացիայի ընտրած 10 մարզիկներին: Հանդիսությանը ներկա էր նաեւ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: