Բ. Սահակյանը շնորհավորել է Ռ. Քոչարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում ասվում է.
«Մեծարգո Ռոբերտ Սեդրակի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Արցախում Ձեզ գիտեն որպես հմուտ ու փորձառու քաղաքական գործչի, ով Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրից կանգնած է եղել հարազատ ժողովրդի կողքին, ղեկավարել նրա պայքարը հանուն ազատության ու անկախության եւ պատմության մեջ մտել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Նախագահ:
Հետագայում էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնները, Դուք արել եք հնարավորը հայկական երկու պետությունների կայացման ու զորացման համար:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի առթիվ եւ մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երկար տարիների կյանք, խաղաղություն, երջանկություն ու ամենայն բարիք»:
http://7or.am/am/news/view/73533

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *