Ռոբերտ Քոչարյանին արտերկրում վիրահատել են. Ապրիլի 24-ին նա Երևանում չի լինի

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտերկրում օրեր առաջ վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սողոմոնյանը նշել է, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը լավ է, բարդ վիրահատություն չի եղել: Նա Երևան կվերադառնա օրերս: Սակայն, ցավոք, Ռոբերտ Քոչարյանը չի հասցնի ապրիլի 24-ին լինել Երևանում և մասնակցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցումներին:

Նյութը` Yerevan.Today -ի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *