ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ, ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման փաստը:
Այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է այսօր` Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով հանդիպման վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները:
“Հանդիպումը կայացել է մարտի 15-ին Մոսկվայում”, – նշել է նա:
Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում էր գտնվում ԱՖԿ “Սիստեմա”-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
www.mediamax.am