Ռոբերտ Քոչարյանը մաղթել է հաջողություն Բ. Սահակյանին

Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի օրերս կայացած հեռախոսազրույցի մասին:

“Իրոք, օրերս նրանք զրուցել են հեռախոսով: Բայց սա ինչ-որ մի արտառոց երեւույթ չէ: Ռոբերտ Քոչարյանի եւ Բակո Սահակյանի հարաբերությունները` աշխատանքային եւ անձնական, երկար տարիների պատմություն ունեն, նրանց շփումներն էլ մշտական բնույթ են կրում: Նշված հեռախոսազրույցի բոլոր մանրամասներին, բնականաբար, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում”, – Մեդիամաքս-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունները կկայանան 2012 թվականի հուլիսի 19-ին: ԼՂՀ նախագահի նախորդ ընտրությունները, որոնցում հաղթեց Բակո Սահակյանը, կայացել էին 2007 թվականի հուլիսի 19-ին:

www.mediamax.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *