Հայտարարություն

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակից ստացանք Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը այս օրերի ամենաաղմկահարույց, միևնույն ժամանակ ամենաքստմնելի իրադարձության` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելու մասին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

***

Հայտարարություն

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և ներման վերաբերյալ

Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և “շահիդների պուրակը”, որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը:

Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:

Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:

Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը:

ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Երևան, 04 սեպտեմբերի 2012թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *