Սեպտեմբերի 12-ին ստացանք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը` Ռուբեն Հայրապետյանի` “Նուվել դ Արմենի” ամսագրին տված հարցազրույցի առիթով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
***
Ռուբեն Հայրապետյանի` “Նուվել դ Արմենի” ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ
Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասականար դա /կամ էլ` իրեն պետք է հասկացնեին/ և հանդես գար համապատասխան բացատրություններով:
Ցավոք, դա տեղի չունեցավ:
Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերևս միայն կուսակիցներն ու ալարկոտները: “Լռությունը` ոսկի է” ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ “մտքերի” այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:
P.S. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` “գոլդեն ռետրիվեր” ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում:
Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
12 սեպտեմբերի, 2012
Երևան