Ադիբեկյանը կորցրել է ամոթը

Պարոն Սողոմոնյան, նախօրեին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու համար “պետք է թակի ՀՀԿ-ի դուռը և թույլտվություն վերցնի Կարեն Կարապետյանից ու ՍԱՍ-ի Արտակից”: Ինչպես կմեկնաբանեք այս միտքը և ըստ Ձեզ՝ կարող է արդյոք այս հայտարարության ի հայտ գալը լինել հատուկ պատվերի արդյունք:

Եթե խոսքը գնար մեկ ուրիշի մասին, ապա կասեի, թե ավելի լավ կլինի մտածի՝ նոր խոսի: Բայց արդեն երկար տարիներ սոցիոլոգիան հետևողականորեն պախարակող ու ամոթը կորցրած Ադիբեկյանի դեպքում դա հաստատ չի օգնի: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի՝ հնարավոր պատվերին վերաբերող հատվածին, ապա ես չեմ կարող պատկերացնել, որ նույնիսկ մեր չափազանց սպեցիֆիկ քաղաքական դաշտում կարող է այդչափ բթամիտ պատվիրատու գտնվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *