ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի շտապում իր տեսակետը հայտնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ։ “Ժողովուրդ”–ն այս առթիվ երեկ դիմեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն էլ ի պատասխան՝ նշեց. “Նախագահ Քոչարյանն ուշադրությամբ հետևում է և՛ արտաքին, և՛ ներքաղաքական գործընթացներին։ Ու կարծում եմ՝ առաջիկայում նա իր տեսակետը կհայտնի”: