ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

17 դեկտեմբերի 2001 – 23:06 AMT

PanARMENIAN.Net – Շաբաթ օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը կարճատեւ այցով ժամանել է Երեւան: Նախարարը Երեւան է ժամանել Բաքվից: Պենտագոնի ղեկավարը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել են, մասնավորապես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում փոխներգործության, «Գործակցություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրում Հայաստանի մասնակցության ընդլայնման եւ ռազմական ոլորտում գործակցության զարգացման հետ առնչվող հարցեր: Այցի ավարտին ԱՄՆ պաշտպանության նախարարն անց է կացրել մամուլի ասուլիս: Պատասխանելով լրագրողների հարցերին` պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր են օժանդակել Հայաստանին խաղաղարարների գումարտակի սպաների ուսուցման, ինչպես նաեւ ականազերծման կենտրոնի ստեղծման եւ կապի միջոցների կատարելագործման հարցերում: Ռամսֆելդն ընդգծել է, որ գոհ է բանակցությունների արդյունքներից: Երեկոյան նա մեկնել է Թբիլիսի:

Նյութը՝ PanARMENIAN.Net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *