Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է.Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածը շարունակում է մնալ հանրության քննարկման առարկա:
Yerkir.am-ը Աստանայում տեղի ունեցածի եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Նա, չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, ասաց հետեւյալը. «Որեւէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *