Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը Երևանի քաղաքապետին և փոխոստիկանապետին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը Երևանի քաղաքապետին և փոխոստիկանապետին:

Ես կանդրադառնամ իշխանության ներկայացուցիչների /մասնավորապես`Երևանի քաղաքապետի և փոխոստիկանապետի/ արձագանքներին , քանի որ դրանք վերաբերում էին բարձրացված հարցերի էությանը և տեղի ունեցողի փաստարկման և բացատրման փորձ էին պարունակում իրենց մեջ: Բացատրություները ոչ մի նոր բան չեն պարունակում և ըստ էության, շարադրվում է այն, ինչը վրդովեցնում է հասարակությանը և ինչի դեմ այն շարունակում է բողոքել: Հարց է ծագում`եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական: Չէ՞ որ մեր ժողովուրդը միանգամայն ադեկվատ է և նույնիսկ` չափազանց համբերատար: Ուրեմն, ինչն է նրան այստեղ հուզում: Այդ հարցը իրենք իրենց առաջին հերթին պիտի տան իշխանությունները`այդ թվում և Երևանի քաղաքապետարանը:

Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև ծնեցին նոր հարցեր:
Այսպես, Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում: Ես կդիմեմ գերմանական փորձին, որը Հովհաննիսյանի կողմից ոչ կոռեկտ է ներկայացվում:
Ահա Գերմանիայում գործող արագության գերազանցման համար տուգանքների գրաֆիկը.

Բնակելի վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները Գերմանիայում.

Թույլատրելի արագության գերազանցում կմ/ժ/ Տուգանք /եվրո/

Մինչև 10-ը 15

11-15 25

16-20 35

21-25 80

70 և ավելի 680

Չբնակեցված վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները.
Թույլատրելի արագության գերազանցում/կմ/ժ/ Տուգանք/եվրո/

Մինչև 10-ը 10

11-15 20

16-20 30

21-25 70

70 և ավելի 600

Ծանոթություն.Տուգանքների աղյուսակները ամբողջական չեն, դրանք ներկայացնում են ամենից հաճախ կրկնվող տուգանքները և այն տուգանքները, որ շրջանառել էր Ս.Հովհաննիսյանը:

Հիշեցնեմ, որ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1380 եվրո է: Այսինքն, սահմաված արագության գերազանցման /20կմ/ժ/ համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 2,5 տոկոսը: Հայաստանցի վարորդները այդպիսի գերազանցման համար վճարում են 30 հազար դրամ, կամ` նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:
Գերմանիայում խախտումների ճնշող մեծամասնությունը կատարվում են 20-25 կմ/ժ-ի շրջանակներում և այդ տիրութի համար միջինացված տուգանքը գտնվում նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի շրջակայքում: /Մանր խախտումների քանակը շատ ավելի շատ է քան խոշորները, նույնիսկ այս տիրույթի շրջանակներում /: 680 եվրո տուգանքը, որը շրջանառում է Հովհաննիսյանը, պատիժ է, որը սահմանված է արագությունը ավելի քան 70 կմ/ժ-ով գերազանցելու համար/ ճանապարհային սանձարձակության համար/: Այսպիսի դեպքերի բաժինը խախտումների ընդհոնւր ծավալում չնչին է և կազմում է տասներորդական տոկոսներ: Բայց նույնիսկ այդ խիստ տուգանքը Գերմանիայում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից քիչ է կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանում սահմանված արագության գերազանցման այսպես կոչված «չտուգանվող շեմին», ապա դա արդարացման շատ թույլ փաստարկում է. այսպես թե այնպես, գոյություն ունի արագության հաշվարկման և դրա գերազանցման ինչ-որ զրոյական կետ , որից անցումով էլ հաշվարկվում է տուգանքը հայտնի իսկ չափերով:

Այժմ այն մասին, որ տուգանքների չափերը նշանակալիորեն ավելացվել են 2007 թվականին /նկատի ունեն նախագահ Քոչարյանի ղեկավարման օրոք/: Իսկապես, այդպիսի փոփոխություն եղել է հենց 2007 թվականին, սակայն այժմ տուգանքների գործնական կիրառումը հիմնվում է միանգամայն այլ տեխնիկական բազայի և տուգանողների շարժառիթների վրա: Հենց այս պատճառով է այժմ դժգոհությունը սկսեց կրել այսքան մասսայական բնույթ: Անցյալում թուլ տրված սխալն ուղղելու փոխարեն, 2012, իսկ հետո նաև 2013 թվականներին տուգանքների չափերը նորից ավելացան: /Տես «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 07.02.2012 և 13.07.2013 թթ փոփոխությունները/:
Անհրաժեշտ է խստության խելամիտ աստիճան, որը ճանապարհներին կարգուկանոն կապահովի ՝ առանց վարորդների վրա ավելորդ հոգեբանական ճնշման: Տաքսու վարորդը Երևանում չպիտի ողջ օրն աշխատի ամբողջ աշխատավարձը կորցնելու վտանգի ճնշման տակ: Սա դժվար թե ամրապնդի անվտանգությունը ճանապարհներին: Ամենօրյա սթրեսի այդպիսի աստիճանի առկայությամբ պետությունը հետագայում իր քաղաքացիների բուժման վրա կծախսի տասնապատիկ ավելի շատ միջոցներ, քան կստանա տուգանքներից: Հնարավոր է, որ սա փոխոստիկանապետի և մասնավոր ընկերության գործը չէ, բայց այ՝ կառավարության և հարկատուների գործն է հաստատ:
Քոչարյանը հղում էր արել գերմանական փորձին հատկապես այն պատճառով, որ այդ երկրի պրակտիկան համարում է առավել հավասարակշռված: Ի միջի այլոց, գիտի և սեփական փորձվ , քանի որ վերջին 5-6 տարիներին շատ է երթևեկում ղեկին եվրոպական ճանապարհներին:
Եվ հետո… Հովհաննիսյանի հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե որքան է վաստակում մասնավոր ընկերությունը: Դատելով հրապարակված թվերից, երկու տարվա ընթացքում /2011-2013 թթ/ եկամուտի 70-30 հարաբերակցության պարագայում այդ ընկերության արդեն խփել է/պոկել է իր 5 միլիարդ դրամի ներդրումները /չենք խոսում ներդրումների ծավալի գնահատման հավաստիության մասին/: Չեմ կարծում, որ Հայաստանում կան բիզնեսներ, որտեղ ներդրված միջոցները վերադարձվում են երկու տարում: Որպես արդարացում՝ մատնացույց է արվում անցումը 50-50 համամասնությանը:
Մենք երկար փնտրեցինք այդպիսի հարաբերակցություն զարգացած երկրների պրակտիկայում, բայց հուսահատված դադարեցրինք որոնումները: Գուցե պարոն Հովհաննիսյանը մեզ հուշի, թե որտեղ փնտրենք գոնե նման մի բան: Ընդհանրապես, հաշվի առնելով գործունեության բնույթն ու եկամուտների աղբյուրը, ընկերության շահույթը պետք է խստագույնս սահմանափակ լինի, իսկ եկամուտների մասին տեղեկատվությունը դառնա հանրությանը հասանելի:
Ակնհայտ է, որ խախտումներ արձանագրող մասնավոր ընկերությունը, բիզնեսի տրամաբանությունից ելնելով, անընդհատ կձգտի ավելացնել իր շահույթը՝ ավելի խորը խցկվելով մեր գրպանները: Այստեղից էլ՝ թափառող, ինչպես նաև թիկունքից նկարահանող տեսախցիկները, ինչպես նաև այլ խորամանկություններ:

Հ.Գ. Ի դեպ, պրն.Սողոմոնյանը հայտնեց, որ առաջիկա օրերին անդրադառնալու են նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը` կապված <<Որոտան>>-ի վաճառքի վերաբերյալ Քոչարյանի հայտարարությանը: Սողոմոնյանը նաև շեշտեց.<<Իսկ Կարեն Ավագյանի և Արամ Մանուկյանի վարկն այնպիսին է, որ անթույլատրելի շռայլություն կլինի իմ և ընթերցողների ժամանակը վատնել` նրանց արձագանքելու համար>>:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *