«Նման հայտարարություններ անելու համար պետք է քաղաքական խեղկատակ լինել». Վիկտոր Սողոմոնյան

Օրերս Ստյոպա Սաֆարյանը տարբեր ԶԼՄ-ներում եւ Ֆեյսբուքյան իր էջում հանդես է գալիս հայտարարություններով, թե անցած շաբաթ տեղի ունեցած բռնությունները կարող էին կազմակերպված լինել Ռոբերտ Քոչարյանի կամ իր շրջապատի կողմից:

Այս կապակցությամբ Zham.am-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Մեզ հետ զրույցում պրն Սողոմոնյանը նշեց.

-Կարծում եմ, նման հայտարարություններով հանդես գալու համար պետք է քաղաքական խեղկատակ լինել կամ հստակ հանձնարարություն ունենալ բռնությունների իրական կազմակերպիչներից: Այսինքն, միջադեպերից անմիջապես հետո փորձել մեղքը բարդել երկրորդ նախագահի կամ իր շրջապատի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *