Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու “Վարչապետների ակումբ”-ի նիստերին.գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Հայաստանի “Վարչապետների ակումբ”-ի նիստին, սակայն չի պատրաստվում ներկայանալ դրան: Այս մասին Slaq.am-ին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը:
“Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու “Վարչապետների ակումբ”-ի նիստերին”,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը հանրապետությունում չէ:
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու վարչապետների ակումբի նիստը, որին հավանաբար կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը եւ Հովիկ Աբրահամյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *