Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանում է Արմեն Ռուստամյանի խոսքերը

Zham.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

-Պարոն Սողոմոնյան, անցած ուրբաթ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակին եւ երկրորդ նախագահի դիրքորոշումներին՝ մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի քանի հայտարարություն էր արել, որոնց մեկնաբանությունը կխնդրեիք ձեզանից, և ըստ ձեզ, ինչու է հենց հիմա խոսել դրա մասին:

-Իհարկե, ցավալի է, որ Ռուստամյանը չի կարողանում հասկանալ երկրորդ նախագահի ասածը: Ցավալի է նաեւ, որ նա, պարզվում է, անչափ «միամիտ» է, որպեսզի դեմքի լուրջ արտահայտությամբ խոսի երկիրը կոլեգիալ կառավարելու մասին եւ ձեւացնի, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում: Սակայն ամենացավալին այն է, որ Ռուստամյանն իրենով է չափում մյուսներին ու քաղաքական գործընթացը վերլուծելիս հանդես է գալիս պրիմիտիվ մակարդակի դատողություններով:

Այսքանը բուն ասվածի վերաբերյալ: Իսկ թե ինչու է նա հանդես եկել նման հայտարարություններով՝ չգիտեմ, դժվար է հստակ ասել: Երբեմն քաղաքական իմաստով աննշան մարդիկ փորձում են ինչ որ չափով կարեւորել իրենց՝ նախագահների գործունեությունը վերլուծելու եւ նրանց քննադատելու միջոցով: Նոր բան չէ քաղաքականության մեջ, ու Ռուստամյանը հաստատ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *