Ի՞նչ կարծիքի է Ռոբերտ Քոչարյանը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին

Yerevan.Today-ը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ վերաբերմունք ունի երկրորդ նախագահը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ու դրա դեմ բողոքի մեծ ալիքի վերաբերյալ: Վիկտոր Սողոմոնյանը հեռախոսով ասաց հետևյալը. Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ` կուտակված այլ խնդիրների վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *