Ցավակցականներ

Օգոստոսի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոր՝ Էմմա Օհանյանի հուղարկավորությունը: Ինչպես տեղեկացրել էր մամուլը, հուղարկավորությանը ներկա էին գտնվել ՀՀ և ԼՂՀ նախագահները, պաշտոնատար անձինք, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, հարյուրավոր շարքային արցախցիներ:
Նախագահ Քոչարյանի գրասենյակից տեղեկացանք, որ անցած օրերին ստացվել են բազմաթիվ ցավակցական հեռագրեր և ուղերձներ, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, օտարերկրյա պետական և քաղաքական գործիչներից, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից, Սփյուռքի հայկական կազմակերպություններից:
Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև Ֆեյսբուքում գործող էջի միջոցով Քոչարյանների ընտանիքին իրենց ցավակցություններն են հայտնել հազարավոր քաղաքացիներ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին և տեղեկացնում, որ մեկտեղել և փոխանցել ենք ձեր ուղերձները ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *