Ինչպես հայտնի է, նախօրեին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ նախկին նախագահների քննադատական տեսակետները “մերկապարանոց մեղադրանքներ” որակեց:
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով:
Ի պատասխան՝ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց հետևյալը. “Մեր քաղաքացիներն ունակ են ինքնուրույն և ըստ արժանվույն գնահատել ինչպես սահմանադրական փոփոխությունները նախաձեռնողների, այնպես էլ դրանց դեմ հանդես եկողների փաստարկների կշիռը: Հասարակական տրամադրությունների և գնահատականների ամենաօբյեկտիվ ցուցիչն այսօր սոցիալական ցանցերի տեսությունն է, որը, մեղմ ասած, բացարձակապես հանրաքվեի կողմնակիցների օգտին չէ”: