Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը ՀՀԿ արձագանքներին

“Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից”,- դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն այսպես էր բնորոշել Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այս մեկնաբանությանը արձագանքեցին ՀՀԿ ներկայացուցիչները: Yerevan.Today-ը դիմեց Վ. Սողոմոնյանին՝ մեկնաբանության խնդրանքով:

Yerevan.Today Պրն Սողոմոնյան, ՀՀԿ ներկայացուցիչներն արդեն երկու անգամ անդրադարձել են անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Ձեր գնահատականին: Կարծիք հայտնողները բացարձակապես համաձայն չեն Ձեր այն գնահատականի հետ, թե՝ “կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից”: Նրանք պնդում են, որ հանրաքվեի լեգիտիմությունը կասկածներ չի հարուցում և որ մարդիկ իրենց ազատ քվեարկությամբ սատարել են սահմանադրական փոփոխություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Վիկտոր Սողոմոնյան Մեկնաբանելու նյութ առանձնապես չկա: Եթե այդ ընկերները փորձեն անկեղծ խոսակցության բռնվել գոնե իրենց հարևանների հետ, ապա կհասկանան, թե ինչպես են մարդիկ վերաբերում հանրաքվեին ու արդյունքներին: Եթե, իհարկե, նրանց հայտարարությունները միամիտ մոլորության հետևանք չեն, ինչը գրեթե անհնար եմ համարում:
Ի դեպ, այդպիսի զրույցների ընթացքում կարող են բազմաթիվ հետաքրքիր բաներ պարզել մարդկանց այսօրվա ապրելակերպի մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *