ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկել են արցախյան իրադրությունը

Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերը Արցախին սատարելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *