ՌԴ նախագահն ու ՀՀ երկրորդ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ երկրորդ նախագահին շնորհավորել է ծննդյան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ջերմորեն շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *