Ինչու՞մ է մեղադրվում Քոչարյանը. Իրականությունը

Առաջարկում ենք դիտել տեսանյութ, որում անդրադառձ է կատարվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական դրույթներին։

2018 թվականի հուլիսից «Մարտի 1-ի» գործի այսպես կոչված նոր դրվագով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանի դատարաններն արդեն երեք անգամ իրավաչափ են համարել ՀՔԾ-ի միջորդությունը և կալանքի որոշում կայացրել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ:

Տեսանյութում մեջբերվում է Հատուկ Քննչական Ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանին 10 զոհերի մահվան հետ կապված մեղադրանք առաջադրված չէ։

«Այս փաստն անհերքելի է․ իրականում, նախագահ Քոչարյանը որևէ կապ չունի այդ օրվա զոհերի հետ։ Ոչ մարդասպանները, ոչ նրանց հնարավոր հրամաններ տվողները հայտնաբերված չեն։ Ավելին․ դատելով գործի ընթացքից նրանց կարծես թե առանձնապես չեն էլ փնտրում»,- ասվում է տեսաֆիլմում։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը զուրկ է իրավական հիմքերից։ Իսկ թե ինչու՞, տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *