Քոչարյանը եւ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը

Չորեքշաբթի Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը քննարկեցին տարածքային համագործակցության եւ անվտանգության հարցերը: Հայաստանի նախագահը ծանոթացրեց ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարին վերջերս Երեւանում անցկացված ԱՊՀ-ի կոլլեկտիվ անվտանգության խորհրդի համաժողովի արդյունքներին: “Չնայած նրան, որ ՆԱՏՈ-ն անմիչականորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի կարգավուրման խնդրով, այդ խնդրի լուծումը կարեւոր հարցերից մեկն է, որի կարգավորումից է կախված Հարավային Կովկասի կայունությունը”, – նշեց Ջորջ Ռոբերտսոնը հանդիպման ավարտից հետո կայացած մամլո ասուլիսին: ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կգտնեն այս խնդրին այնպիսի լուծում, որը կբավարարի երկու կողմերը:

“Հայաստանը մեր առժանի գործընկերներից մեկն է եւ “Համագործակցություն Խաղաղության համար” ծրագրի բաղկացուցիչ մասերից է”, – հայտնեց Ռոբերտսոնը: Նա նույնպես հայտարարեց այն մասին, որ ՆԱՏՈ-ն պատրաստ է ընդլայնել վերոհիշյալ ծրագրի համագործակցության սահմանները: Իր հերթին Քոչարյանը ընդգծեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է սերտ գործակցությանը ՆԱՏՈ-ի հետ:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *