“Հայաստան” համահայկական հիմնադրամ

“Սինոփսիս Արմենիա” ՓԲ ընկերության եւ “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջեւ այսօր ստորագրված պայմանագրով տեղեկատվական տելխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներն այսուհետ ամեն տարի կարժանան ՀՀ նախագահի պարգևներին:

Ամենամյա այդ մրցականաբաշխությանը մասնակցելու են Հայաստանի պետական ճարատարապետական (ՀՊՃՀ) եւ Երեւանի պետական համալսարանների (ԵՊՀ) քոմփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա, կիբեռնետիկա, ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգեր, կիրառական մաթեմատիկա, ռադիոֆիզիկա եւ ֆիզիկա ֆակուլտետների ուսանողները: Սահմանվել է չորս անվանակարգ` “Բակալավրական ծրագրերի լավագույն ուսանող”, “Մագիստրական ծրագրի լավագույն ուսանող”, “Հետազոտողի ծրագրով լավագույն ասպիրանտ” եւ “Լավագույն ուսանողուհի”, որոնցից յուրաքանչյուրում կրթաթոշակի կարժանա 2-ական ուսանող: Ընդ որում, վերջին անվանակարգում մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել նշված բուհերի միայն վերջին կուրսերի ուսանողուհիները:

Հատուկ մրցանակներ կշնորհվեն նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ-ին կից բազային և “Քվանտ” վարժարանների երեք լավագույն աշակերտների:

Նկատելով, որ վերջին մի քանի տարիներին հանրապետությունում աննախադեպ աճ է գրանցվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը վստահեցրեց, որ մրցանակներն էլ ավելի կնպաստեն ոլորտի զարգացմանը:

“Բարձր որակավորում ունեցող եւ տաղանդավոր երիտասարդ ճարտարագետների հոսքն այսօր անկյունաքար է երկրի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության աճի համար: Ուժեղ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը պահանջում է ուժեղ համագործակցություն արդյունաբերության եւ կրթության ոլորտների միջեւ”, – պայմանագրի ստորագրման ժամանակ նշեց “Սինոփսիս Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը:

Պայմանագրի ստորագրման առթիվ ողջույնի իր ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: “Սա մեկ անգամ եւս վկայում է, որ հանրապետության նախագահը եւ կառավարությունը բացառիկ կարեւորություն են տալիս բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների հմտությունների կատարելագործման, մասնագիտական որակյալ կրթության եւ տեղեկատվական հասարակության զարգացման խնդիրներին` երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկը հայտատարված տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտը պատպանելով մշտական ուշադրության կենտրոնում”, – ասվել է ուղերձում:

Անահիտ Աբրահամյան
“Հայաստան” համահայկական հիմնադրամի պաշտոնական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *