Ռ.Քոչարյան.”Մեր նպատակն է սահմանադրությունը դարձնել ապրող իրողություն”

“Մեր նպատակն է սահմանադրությունը դարձնել ապրող իրողություն: Այն առավել հասանելի պետք է լինի երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Իրավունքն ու օրենքը պետք է դառնան ազատական արժեքների վրա կառուցված հասարակական կյանքի առանցքը: Սա է մեր ժամանակի հրամայականը”,- հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանում մեկնարկած “Իրավական սկզբունքներն ու քաղաքական իրողությունները սահմանադրական վերահսկողություն իրականացնելիս” թեմայով 10-րդ միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը նախապատրաստվում է լուրջ սահմանադրական բարեփոխումների:

“Գործող սահմանադրությունն էական դերակատարում ունեցավ ժողովրդավարության զարգացման եւ դրա անշրջելիության հարցում ու Հայաստանին թույլ տվեց դառնալ Եվրոպայի խորհրդի անդամ: Սակայն սահմանադրության գործնական կիրառումն աստիճանաբար բացահայտեց լուրջ հայեցակարգային թերություններ, որոնք խոչընդոտում են երկրի հետագա ժողովրդավարական զարգացումը: Իրավական պետության կայացման համար այսօր անհրաժեշտ է սահմանադրական երաշխիքներ ստեղծել”,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *