Հայաստանը եւ Իրանը ձգտում են համակողմանի քաղաքական երկխոսության զարգացմանը

Հայ եւ պարսիկ ժողովրդների մշակութապատմական բազմադարյա կապերը եւ երկու երկրների շահերի ընդհանրությունը հաստատուն հիմք են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ զարգացման համար:

Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթթակիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին Թեհրանում: Հանդիպմանը ընդգծվել է երկու երկրների ձգտումը բարձր եւ բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսության համակողմանի զարգացման ձգտումը:

Լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել նաեւ տնտեսական, հատկապես առեւտրի եւ փոխադարձ ներդրումների ոլորտում համագործակցության ձեւերի խորացման անհրաժեշտության մասին: Իրանական կողմը արտահայտվել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման օգտին, հաղորդում է “Իռնա” գործակալությունը:

PanArmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *