“Հայաստան-Սփյուռք”

Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել “Հայաստան-Սփյուռք” երկրորդ համաժողովը: Առաջին լիակազմ նիստը կայացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-մշակույթային համալիրում: Պատվիրակներին ողջունել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, համաժողովի կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Համաժողովի օրակարգում հետյեւյալ հարցերի քննարկումն է.

1. քաղաքական հարաբերություններ եւ պրոպագանդիստական գործունեություն:
2. Տեղեկատվություն եւ մամուլ:
3. Հայաստան-սփյուռքի կազմակերպչական, կառուցվածքային զարգացումը:
4. Ձեռնարկատիրությունը եւ տնտեսությունը:
5. Գիտությունը, կրթությունը եւ մշակույթը:

Առաջին նիստի ավարտից հետո պատգամավորներն այցելեցին հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան Թուրքիայում զոհված հայրենակիցներին` համաժողովի մասնակիցները վերադարձան իրենց աշխատանքին, որը անցկացվեց հետեւյալ աշխատանքային խմբերով. “Քաղաքական հարաբերություններ եւ պրոպագանդիստական գործունեություն”, “Տեղեկատվություն եւ մամուլ”, “Հայաստան-սփյուռքի կազմակերպչական, կառուցվածքային զարգացումը”, “Գիտությունը, կրթությունը եւ մշակույթը”:

Համաժողովի վերջին լիակազմ նիստը, որում կհնչեն եզրափակիչ ելույթները, կընդունվեն որոշումները եւ հայտարարությունները, կկայանա մայիսի 28-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *