Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում ավարտվել է նախագահի մրցանակի համար “Լավագույն մարզական ընտանիք” հանրապետական մրցույթը: Հաղթող է ճանաչվել Երեւանից Շահբազյաննների ընտանիքը: Նախագահը դրամական պարգեւներ է հանձնել լավագույն մարզական ընտանիքներին եւ նշել.
“Պետք է այնպես անենք, որ առողջ ապրելակերպը լինի ընտանիքի առօրյայի բաղկացուցիչ մասը: Ամուր ընտանիք ունենալուն կարող են նպաստել նաեւ նման միջոցառումները”,- ասել է նախագահը:
Մրցույթից հետո Ռոբերտ Քոչարանն այցելել է Ծաղկաձորի ճոպանուղի, ծանոթացել տիրող վիճակին: Ի դեպ ճոպանուղու 4-րդ գիծը կշահագործվի նոյեմբերին եւ կունենա 910 մ երկարություն: Նախագահն այսօր եւս մեկ հանձնարարություն է տվել` կառուցել նաեւ ճոպանուղու 5-րդ գիծը:
Հայաստանի հանրային ռադիո