Սեպտեմբերի 5-7-ը Լեհաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու հրավերով պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի նախագահի, Սեյմի եւ Սենատի ղեկավարության, վարչապետի հետ: Կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր` ռազմական համագործակցության եւ կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի մասին, ինչպես նաեւ` հուշագիր Լեհաստանի մանր ու միջին ձեռներեցության միության եւ Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության միջեւ` համագործակցության վերաբերյալ:
Այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղություններն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ:
Հայաստանի հանրային ռադիո