“Ոսկե Ծիրանը” կվերականգնի ավանդույթները

Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է “Ոսկե ծիրան-2005” երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, նա շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար եւ նշել, որ փառատոնը մասնակիցների ներկայացուցչական կազմի շնորհիվ ձեռք է բերել լայն ճանաչում եւ անպայման իր ներդրումը կունենա կինոյի զարգացման գործում: Նա ցանկություն է հայտնել, որ երեւանյան կինոփառատոնը դառնա շարունակական: “Նման փառատոնների անցկացումը մեզ համար շատ կարեւոր է”,- ասել է Ռոբերտ Քոչարյանն եւ ավելացրել, որ “այն հնարավորություն է տալիս վերականգնել հայկական կինոյի բարի ավանդույթներն, ինչպես նաեւ հասկանալ, թե այսօր ինչ է կատարվում կինոարվեստում եւ ներգրավվել այդ գործընթացներում”: Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, այն կօգնի վերականգնել նաեւ կինոթատրոններ այցելելու ավանդույթը: Ներկայացնելով հյուրերին, փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նշել է, որ Հայաստան են ժամանել կինոարվեստում աշխարհի մեծագույնները: Նրա խոսքով, այս տարի զգալիորեն ընդլայնվել են “Ոսկե ծիրանի” ընդգրկման աշխարհագրական սահմաններն, ինչպես նաեւ ավելացել են անվանի կինոգործիչների ֆիլմերը, ինչը փառատոնն ավելի հետաքրքրական ու գրավիչ է դարձրել:

Armtown.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *