Համահայկական խաղեր կազմակերպվել են նաև Օսմանյան կայսրությունում

Հայկական սպորտի եւ Օլիմպիական խաղերին հայերի մասնակցության պատմությունն ունի խոր ակունքներ: Հայտնի է, որ հին Հայաստանում անցկացվել են Նավասարդյան խաղեր: Հայոց թագավորներ Տրդատ եւ Վարազդատ Արշակունիները Օլիմպիական խաղերի առաջին հայ մասնակիցներից էին:

Չնայած Օսմանյան կառավարության` ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած ազգային խտրականության եւ հալածողական քաղաքականությանը, հայերը հսկայական դեր են խաղացել կայսրության հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում, ինչպես նաեւ սպորտի զարգացման ասպարեզում:

Հայերի շրջանում սպորտային ավանդույթների հանդեպ հետաքրքրությունը հատկապես ակտիվացավ 20-րդ դարի սկզբներին` նախքան Երիտթուրքերի կառավարության կողմից կկազմակերպված ցեղասպանությունը, որի արդյունքում բնաջնջվեց Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայ ազգաբնակչության մի ստվար զանգվածը, իսկ փրկվածները արտաքսվեցին հայրենիքից:

1912 թ. Ստոկհոլմի 5-րդ միջազգային Օլիմպիական խաղերին, Թուրքիայի Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ, մասնակցել են հայազգի մարզիկներ Վահրամ Փափազյանը եւ Մկրտիչ Մկրյանը:

Հայկական շատ սպորտային թիմեր եւ մարզիկներ մշտապես հաղթանակներ էին տոնում եւ ռեկորդներ սահմանում կայսրության տարածքում եւ նրա սահմաններից դուրս կազմակերպված բազմազգ մրցույթներում:

Հայ մարզիկների` Օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակը հայ ժողովրդի գոյության եւ նրա հաղթանակի համար պայքարի ձգտումը ներկայացնելն է եղել:

Հետաքրքրական է, որ 1911-1914թթ. Հայկական Օլիմպիական չորս խաղեր են կազմակերպվել հայկական բոլոր Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցած համարյա բոլոր հայկական մարզական ակումբների մասնակցությամբ: Մրցությունների հաղթողները պարգեւատրվել են արծաթե մեդալներով:

Հայ մարզիկներից շատերը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ:

www.armtown.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *