“Հանդիպումը հանգիստ էր, կառուցողական եւ արդյունավետ”,- ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սոչիում այսօր ավարտված ԵՎՐԱԶԵՍ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
“Ես կառաջարկեի ավելի հաճախ հենց ոչ ֆորմալ հանդիպումներ անցկացնել, որտեղ ամեն ինչ այսպես հանգիստ է: Բայց նման հանդիպումները պետք է սեպտեմբերին անցկացնել, որպեսզի շոգը այսքան չխեղդի”, – ժպտալով ավելացրել է Հայաստանի նախագահը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակիրճ է պատասխանել. – “Հաշվի կառնենք”:
Հանդիպման մասնակիցները ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)Ուզբեկստանի լիրավ անդամակցության մասին որոշում:
Այսօր երեկոյան գագաթնաժողովի մասնակիցները շարունակել են շփումները ոչ պաշտոնական մթնոլորտում:
www.azatutyun.am