Եվրասիական տնտեսական հանրակցության (ԵԱՏՀ) պետությունների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են Հանրակցության միջպետական խորհրդի մի քանի որոշումներ, լրագրողներին հաղորդել Է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը:
Նրա խոսքով, առաջին որոշումը` “Կենտրոնասիական տարածաշրջանի ջրաԷներգետիկական պաշարների արդյունավետ օգտագործման հայեցակարգի նախագծի մասին”, ԵԱՏՀ-ի ինտեգրացման հանձնաժողովին հանձնարարում Է նախապատրաստել եւ Հանրակցության միջպետական խորհրդի հերթական նիստին ներկայացնել այդ հայեցակարգի նախագիծը: Այս հարցի վերաբերյալ տեղեկատվությունը կլսվի ԵԱՏՀ-ի հաջորդ նիստում:
Ալեքսեյ Գրոմովը նաեւ հաղորդել Է, որ Մաքսային միության ստեղծման մասին Եվրազեսի գագաթնաժողովի ընդունած որոշման մեջ նախատեսվում Է, որ Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը կկատարեն Եվրասիական տնտեսական հանրակցության իրավական բազան կազմող համանման փաստաթղթերի կարգավորման եւ այն փաստաթղթերի՝ նրանց պատրաստած նախագծի համեմատական վերլուծություն, որոնք անհրաժեշտ են Մաքսային միության իրավական բազայի ձեւավորան համար:
Ըստ այդ աշխատանքի արդյունքների, կպատրաստվի փաստաթղթերի փաթեթ եւ կսահմանվի դրանց իրագործման գործողությունների հաջորդականությունը: Միասնական տնտեսական տարածության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը կավարտվի մինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը, հայտնել Է Գրոմովը:
www.armradio.am