ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 26-ին կմեկնի Կազան` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաեւ Կազան քաղաքի հիմնադրման 1000-ամյակի տոնական միջոցառումներին:
ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը, որին Համագործակցության անդամ երկրների ղեկավարների հետ կմասնակցեն արտաքին գործերի նախարարները: Քննարկման առարկա կդառնան ԱՊՀ կառույցների բարեփոխման եւ կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները, հումանիտար ոլորտում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության հարցերը:
Հայաստանի նախագահը Կազանում կմասնակցի նաեւ քաղաքի հիմնադրման 1000-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Օգոստոսի 27-ին Կազանում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Նույն օրը հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
www.armradio.am