Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Wikileaks-ի փաստաթղթերի շարքում ներկայացված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հրապարակվում է առաջին անգամ:
Իրականում Մեդիամաքս-ը այդ նամակի ամբողջական տեքստը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով տարածել էր դեռեւս 2005 թվականի ապրիլի 26-ին: Նամակի տեքստը բացառիկության կարգով գործակալությանն էր տրամադրվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից:
Մեդիամաքս-ի կողմից տարածված այդ նամակը վկայակոչել էին բազմաթիվ լրատվամիջոցներ:
www.mediamax.am