Հայաստանը վճռական է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն հասնելու գործում

PanARMENIAN.Net – Մենք վճռական եւ հետեւողական կլինենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն հասնելու գործում:

Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակների դրման արարողությունից հետո: Նրա խոսքերով, Հայաստանը այդ ուղղությամբ բավականին ակտիվ ջանքեր է գործադրում` ամեն տարի հասնելով նոր հաջողությունների: Սակայն անելիքները դեռեւս շատ են եւ այդ ուղղությամբ աշխատելու ռեսուրսները բավականին մեծ, ընդգծել է Ռ.Քոչարյանը:

Նա նաեւ նկատել է, որ Հայաստանի ջանքերը այսօր ուղղված են Հարավ-կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության հաստատմանը: “Հայաստանում կառուցվում է նոր, խաղաղ եւ բարգավաճող հասարակություն: Հանուն նման Հայրենիքի մեր հայացքը ուղղված է դեպի ապագա”,- ասել է Հայաստանի ղեկավարը:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *