Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը

PanARMENIAN.Net – Սեպտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ եւ գիտնականներ:

Բացելով միջոցառումը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցանկացավ մասնակիցներին հաջող եւ արգասաբեր աշխատանք: Համաժողովի բացմանը ելույթ ունեցան ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Համաժողովի օրակարգի հիմնական հարցը կլինի 21-րդ դարում Հայաստանի ռազմավարության մշակումը: Ընդլայնված նիստի ընթացքում, որի կարգախոսն է` “Նոր պատասխաններ հին հարցերին` հայերը 21-րդ դարում” նախատեսվում է նոր տեսական մոտեցումների քննարկում մշակույթի եւ ինքնագիտակցության տարրերի հնարավոր կիրառաման նպատակով ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը, հասցեագրված օգնությանը ֆերմերներին:

Համաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *