Երեվանում բացվել է Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովը

PanARMENIAN.Net – Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովը:

Հայաստանի եւ Սփյուռքի ավելի քան 200 գործարարներ երեք օրվա ընթացքում կքննարկեն Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը եւ զարգացման հեռանկարները: Համաժողովը բացել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ “Հայաստանը կարող է եւ պետք է դառնա տնտեսապես ամենակազմակերպված երկիրը տարածաշրջանում”:

Այսօր Երեւանում կբացվի “Panarmenian Expo-2003” առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որտեղ իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանում գործող 165 ընկերություններ:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *