Հյաստանի և Չինաստանի նախագահները համատեղ հռչակագիր են ստորագրել

PanARMENIAN.Net – Պետական այցով Չինաստանում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Պեկինում հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Խու Դժինտաոյին: Բանակցությունների արդյունքում երկու երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. “Կողմերը գտնում են, որ միջազգային ներկայիս իրավիճակը նախկինի պես խորը եւ բարդ փոփոխություններ է վերապրում: Խաղաղությունը եւ զարգացումը շարունակում են մնալ դարաշրջանի լեյտմոտիվը: Միջազգային հանրությունը պետք է պահպանի աշխարհի բազմազանությունը եւ նպաստի փոխանակմանն ինչպես տարբեր քաղաքակրթությունների, այնպես էլ աշխարհում գործող զարգացման տարբեր մոդելների միջեւ”:

Այնտեղ նշվում է նաեւ ՄԱԿ-ի անփոխարինելի դերը խաղաղության պահպանման գործում:

www.panarmenian.net

29.09.2004. ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՊԵՏԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Չինաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքի զարգացմանը, հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում: Այդ մասին Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է պետական այցով Պեկինում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Նա Հայաստանը անվանել է “Չինաստանի հուսալի գործընկեր” հարավկովկասյան տարածաշրջանում: Նշվել է, որ Երեւանը եւ Պեկինը համագործակցելու են գյուղատնտեսության, գինեգործության, տրակտորների արտադրության եւ զբոսաշրջության ոլորտներում: Վ.Ցզյաբաոն տնտեսական կապերի կարեւոր ուղղություն է համարել Երեւանի “Նաիրիտի” սարքավորումների եւ տեխնոլոգիայի բազայի վրա Չինաստանում սինթետիկ կաուչուկի համատեղ արտադրությունը: Հանդիպման ընթացքում արծարծել են նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցը:

Նշենք, որ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահ Ու Բանգոյի հետ Հայաստանի նախագահը քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *