Ժակ Շիրակը ժամանեց Երեւան

Այսօր երեկոյան պետական այցով Երեւան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Երեւանի օդակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը Ժակ Շիրակի պատվին ճաշկերույթ կազմակերպվեց:

Իր այցելության ընթացքում Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ, Երեւանի կենտրոնում կմասնակցի Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը, կայցելի Ծիծեռնակաբերդ, կհյուրընկալվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվեն “Շառլ Ազնավուրը եւ իր ընկերները” բացօթյա համերգին: Այս միջոցառումներով կմեկնարկի Ֆրանսիայում Հայաստանի ազգային տարին, որը կրում է “Հայաստան, իմ բարեկամ” խորագիրը:

Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 1-ին:

www.azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *