PanARMENIAN.Net – Հայաստանի եւ Ֆրանսիայի երկկողմանի հարաբերությունների մակարդակը շատ բարձր է: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքերով, անձնական հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրներին վերաբերող մի շարք հարցեր: “Մենք Ֆրանսիայի նախագահի հետ հատուկ շեշտադրություն ենք կատարել տնտեսական հարաբերությունների զարգացման եւ բարձրագության կրթության բնագավառների վրա: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործնեությունը հանդիսանում է մեր երկկողմանի փոխշահագրգռվածության հաստատումը: Մենք քննարկել ենք նաեւ Ղարաբաղյան հարցը, որում Ֆրանսիայի նախագահը փորձագետ է հանդիսանում”,- նշել է Ռոբերտ Քչարյանը:
Հայաստանի նախագահը նաեւ ասաց, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը: “Հայ համայնքը հսկայական ներդրում է ունենում երկկողմանի հարաբերությունների զարգացման վրա: Ես գիտեմ, որ շատ մարդիկ հատուկ եկել են Երեւան, որպեսզի ներկա գտնվեն Ֆրանսիայի հրապարակի բացմանը Երեւանում”,- ընդգծել է ՀՀ նախագահը:
www.panarmenian.net