Հայաստանի եվ Բուլղարիայի նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել

PanARMENIAN.Net – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը: Բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների, համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ: Այնուհետեւ կայացել է հայ-բուլղարական բանակցություններն ընդլայնված կազմով:

Այցի արդյունքում Ռ.Քոչարյանը եւ Գ,Պրվանովը ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. “Հայաստանի Հանրապետության – Բուլղարիայի Հանրապետության Նախագահները գոհունակությամբ նշում են հայ-բուլղարական բանակցությունների դրական արդյունքները երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով – միջազգային քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով”: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են տնտեսական համագործակցության հետագա ակտիվացման կար-որությունը: “Հայաստանը – Բուլղարիան ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացումը 2004թվականին: Երկու երկրները համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միայն խաղաղ ճանապարհով”, նույնպես նշվում է հայտարարությունում:

Նշենք, որ փաստաթղթում երկու երկրներն իրենց աջակցությունն են արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ջանքերին` հակամարտության կայուն, համընդգրկուն եւ կողմերի համար ընդունելի կարգավորման տարբերակ գտնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *