Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց “Սիստեմայի” տնօրենների խորհրդի կազմում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց “Սիստեմա” ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրեցին տնօրենների խորհրդի նախկին կազմին։

«Իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շմոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, ԲՖԿ-ի կազմի մեջ մտնող «ՌՏԻ» ԲԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոյևը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին», — նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդում իրենց տեղերն են պահպանել նաև KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը, ԲՖԿ-ի աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան։

Միաժամանակ բաժնետերերը հաստատել են 2017 թվականի արդյունքներով դիվիդենտների վճարումը, որը կազմում է 1,062 միլիարդ ռուբլի կամ 0,11 ռուբլի յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար (2,2` մեկ GDR-ի համար)։

Հիշեցնենքч Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) անկախ տնօրեն 2009 թվականից:

https://armeniasputnik.am/armenia/20180630/12967516/robert-qocharyan-sistema-armenia-rusastan.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *