ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նիստ. ԱԷԱԽ-ն ՀՀ նախագահին կից գործող անկախ խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ։

Հանրապետության նախագահը երեկ ընդունել է ՀՀ նախագահին կից ԱԷԱԽ-ի խորհրդի նախագահ, Գերմանիայի միջուկային անվտանգության ինստիտուտի տնօրեն Ադոլֆ Բիրկհոֆերին։ Զրույցը հիմնականում ընթացել է էներգետիկ համակարգին առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես մտքերի փոխանակություն է ծավալվել Մեծամորի ատոմակայանի շահագործման անվտանգության բարձրացման միջոցառումների վերաբերյալ։

Նյութը ՝ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *